Հայտնի է դարձել Կուբայում նավթի հետ կապված լուրջ խնդիրների մասին
Կուբան առաջիկա շաբաթներին կբախվի նավթի սուր պակասի հետ: Պատճառը Վենեսուելայից մատակարարման խնդիրներն են, ինչը պայմանավորված է ԱՄՆ ազդեցությամբ երկրի ղեկավարության փոփոխություններով: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով Kpler հարթակի տվյալներին:
Տարվա սկզբից կղզին ստացել է ընդամենը 84,900 բարել նավթ, ինչը հավասար է օրական մոտավորապես 3,000 բարելին։ 2025 թվականի ընթացքում երկիրը միջինում ստացել է այդ քանակի տասնապատիկը՝ օրական 37,000 բարել, իսկ Կուբայի նավթի պաշարները հունվարի վերջի դրությամբ կազմել են մոտավորապես 460,000 բարել։
Եթե իրավիճակը շարունակվի, Հավանան ստիպված կլինի խիստ էլեկտրաէներգիայի չափաբաժին սահմանել, չնայած երկիրն արդեն իսկ բախվում է էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների։
