Եվրոպացիները ստիպված կլինեն հրաժարվել իրենց գլխավոր սովորությունից. քաղաքագետ
Եվրոպացի բյուրոկրատները վախենում են Միացյալ Նահանգներին հայտարարել որպես գլխավոր սպառնալիք, ուստի շարունակում են խոսել Ռուսաստանի և Չինաստանի մասին, կարծում է «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի գիտական աշխատանքների տնօրեն և «Россия в глобальной политике» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:
«Երկար ժամանակ եվրոպացիները կարծում էին, որ Միացյալ Նահանգները կպաշտպանի իրենց։ Հիմա այդ մասին կարելի է մոռանալ։ Ամերիկացիները չեն հասկանում, թե ինչու են իրենց պետք դաշնակիցներ, որոնք չեն ցանկանում աջակցել իրենց նախաձեռնություններին»,- ասել է Լուկյանովը «РИА Новости»-ի հետ զրույցում։
Նա կարծում է, որ հենց սա է պատճառը, որ եվրոպացիները ստեղծում են իրենց սեփական զինված ուժերը։ Եվ նրանք «ռուսական սպառնալիքը» որպես պաշտպանական ծախսերի ավելացման արդարացում են բերում, չնայած Ռուսաստանի հետ պատերազմելու մտադրություն չունեն։
