«Ափսոսում եմ, որ նման բան է եղել, բայց չեմ փոշմանում». Հրանտ Բագրատյանը՝ իր և Վարդան Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Հրանտ Բագրատյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ քանի դեռ Իրանը պատժամիջոցների տակ էր, Հայաստանն ավելի մեծ շանսեր ուներ նրա հետ համագործակցելու, որովհետև մեզ թույլ էր տրված շրջանցել սանկցիաները. «Երբ սանկցիաները հանեցին, ես ձայն բարձրացրի ոչ թե՝ այն առումով, որ սանկցիաները հանել են, եկեք հարաբերությունները զարգացնենք, այլ՝ այն առումով, որ զգուշանալ է պետք Իրանի հետ համագործակցության հնարավորությունը չկորցնելու համար»:

Անդրադառնալով իր և Վարդան Այվազյանի միջև տեղի ունեցած երեկվա միջադեպին, նա նշեց, որ Այվազյանի հետ ոչ մի տարաձայնություն չունի. «Ես պատգամավորի հետ ի՞նչ տարաձայնություն պետք է ունենամ: Որոշ պատգամավորների վրա դրված է ֆունկցիա՝ փորձել տրամաբանական ասված բանը միջամտել: Ազգային ժողովում պետք է կարգ լինի, ես հետևում եմ այդ կարգին և խոսում քննարկվող թեմայից: Երբեք չի կարելի խոսել կամ որակավորել, թե մյուս պատգամավորը լա՞վ ասեց, թե՞ վատ. բոլորը հավասար են: Ափսոսում եմ, որ նման բան է եղել, բայց չեմ փոշմանում: Ուրիշ ճար չունենք: Այդտեղ կան մարդիկ, որոնք, իմ կարծիքով՝ առաջադրանք են ստանում՝ նման բան անել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս