«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը՝ Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսենսուսի վերաբարյալ

Երեկ երեկոյան Ընտրական օրենսգրքի մի շարք դրույթների վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ազգային ժողովի ՀՀԿ, ՀՅԴ, «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների միջեւ:

«Ժառանգությունը»՝ լինելով «Ընտրական օրենսգրքի» վերաբերյալ նախապես ներկայացված հինգ հայտնի առաջարկների ակտիվ համահեղինակներից մեկը, ինչպես մեր մյուս գործընկերները, հանդես էր եկել դրանց ամբողջական ու անփոփոխ ընդունման օգտին, քանի որ միայն այդ դեպքում կապահովվեր «մեկ ընտրող-մեկ քվեարկություն-արձանագրություններում՝ մեկ քվե» շղթան:

Ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չի ապահովում վերոնշյալ շղթայի ամբողջականությունը եւ, փաստորեն, իրենից ինչ-որ «կիսահնարավորություն» է ներկայացնում: Ընտրությունները կամ ապահովում են գործընթացի ազատությունը, արդարությունը եւ թափանցիկությունը, կամ՝ ոչ, այստեղ «կիսա» չի կարող լինել:

Գտնում ենք, որ ներկայացված Ընտրական օրենսգիրքն ակնհայտ մեծամասնական բաղադրիչ ունի եւ հերթական անգամ ծառայելու է ընտրակաշառքի, ահաբեկման, ճնշումների ու ուղղորդումների միջոցով իշխանությունների վերարտադրմանը:

Հաշվի առնելով այս ամենը, «Ժառանգությունը» հայտարարում է, որ կոնսենսուս ձեռք բերված չէ:

«Ժառանգություն» կուսակցություն
17 հունիսի 2016
Երեւան

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930