«Մեկ առ մեկ գիտենք, թե ով ինչ ընտրակաշառքներ է բաժանում». Գալուստ Սահակյան

«Իշխանությունը որևէ գումար Եվրամիությունից չի ստանալու. այն կազմակերպությունը, որը պետք է ֆինանսավորի, ինքը բերելու է այդ սարքավորումները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԵՄ-ից գումար ստանալն էր պատճառը, որ իշխանությունները զիջեցին ընդդիմությանը:

Հարցին, թե սրանից հետո իշխանությունը վարչական ռեսուրս չի՞ կիրառի, ընտրակաշառք չի՞ բաժանի, Գ. Սահակյանն այսպես պատասխանեց. «Խոսքը վերաբերում է միայն քվեարկության օրվան, իսկ դրանից առաջ ով ընտրակաշառք է բաժանում, ինչ է անում, դա ամբողջ աշխարհում էլ կա»:

Ճշտող հարցին՝ այսինքն՝ այս անգամ է՞լ եք տալու ընտրակաշառք, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Ես կարծում եմ՝ մենք որևէ անգամ ընտրակաշառք չենք տվել, բայց մեկ առ մեկ գիտենք, թե ով ինչ ընտրակաշառքներ է բաժանում: Իհարկե, երբեմն-երբեմն մեր միջից էլ մարդիկ կարող են լինել, որպեսզի իրենց անունը բարձր դասվի, փորձեն ընտրակաշառք բաժանել, բայց ես չեմ կարծում՝ ընտրակաշառքով որևէ թիմ անցնում է»:

Գ. Սահակյանը չհստակեցրեց՝ ովքեր են ընտրակաշառք բաժանում. «Ես որևէ բան չեմ ասում, որևէ բան ասեմ, պետք է հետո էլ ընկնեմ դա ապացուցեմ»:

Կարդացեք նաև

Հարցին՝ եթե Ձեր հայտարարությունը հիմա իրավապահները համարեն հաղորդում հանցագործության մասին, Դուք նրանց կասե՞ք՝ ովքեր են ընտրակաշառք բաժանում, Գ. Սահակյանն այսպես արձագանքեց. «Ես խնդրում եմ՝ ձեր հարցերն էժան չլինեն»:

Տեսանյութեր

Լրահոս