«Գոնե տղամարդը էդ հարցը տար, էդ «խփել» բառն էնպես ես օգտագործում, որ ես նայում եմ՝ մի ուրիշ պատկեր եմ տեսնում». Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարծիքով՝ պետք չէ «Համախմբում» կուսակցության ստեղծումը կապել Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Խոսելով կուսակցության ստեղծման մասին՝ նա ասաց, որ սխալ է ամեն ինչ կապել ինչ-որ մարդկանց անունների հետ:

«Մարդիկ են, հավաքվել են, կուսակցություն են բացում, բնականաբար, պետք է ասեմ, որ կուսակցությունը կարողանում է մարտունակ դառնալ, եթե նա կարողանում է մի քանի տարի մրցույթի մեջ լինել»,- հայտարարեց Գ. Սահակյանը:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց ՝ նոր ԸՕ-ի պայմաններում իշխանությունները կարո՞ղ են նորից հայտարարել, թե «ինչքան ուզենք՝ կխփենք»: Գ. Սահակյանը նախ՝ չհասկացավ հարցը՝ ասելով. «Ինչի՞ն կխփենք, է»: Լրագրողը պարզաբանեց, որ խոսքը ձայներ հավաքելու մասին է:

«Եթե ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին ձայներ չի հավաքելու, դա նշանակում է՝ պետք է հետքայլ կատարի»,- ասաց Գ. Սահակյանը:

Ճշտող հարցին, թե՝ նոր ԸՕ-ն «ձայներ խփելուն» խանգարո՞ւմ է, ԱԺ նախագահն այսպես արձագանքեց. «Գոնե տղամարդը էդ հարցը տար, էդ «խփել» բառն էնպես ես օգտագործում, որ ես նայում եմ՝ մի ուրիշ պատկեր եմ տեսնում»:

Տեսանյութեր

Լրահոս