Իրանի նախագահը կարգադրել է հրապարակել ցույցերի ժամանակ բոլոր զոհվածների անունները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարգադրել է հրապարակել երկրում վերջին շաբաթներին տեղի ունեցող ցույցերի ու անկարգությունների բոլոր զոհերի անունները։ Ինչպես հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբեին:

Նա հայտնել է, որ նախագահի կարգադրությամբ «վերջին ողբերգական միջադեպերի ժամանակ կյանքը կորցրած բոլոր անձանց անունները և տվյալները կհրապարակվեն»։

Թաբաթաբեին նշել է, որ այս քայլը պատասխանն է վիճակագրությունը նենգափոխելու՝ արևմտյան զանգվածային լրատվամիջոցների փորձերին: «Նպատակն է մերկացնել յուրաքանչյուրին, ով ստում է», – հավելել է նա:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հունվարի 23-ին հայտնել է, որ զոհերի թիվը հասել է 3117-ի, նրանց թվում կան ինչպես խաղաղ քաղաքացիներ, այնպես էլ անվտանգության ուժերի աշխատակիցներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031