Օսկանյանի կուսակցությունը գումարել է առաջին համագումարը

Այսօր Երևանում ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցությունը գումարել է հիմնադիր համագումարը: Նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ 259 պատվիրակներից 252ը ներկա են, և ՀՀ հիմնի ներքո համագումարը հայտարարեց բացված: Նորաթուխ կուսակցականները որոշում ընդունեցին կուսակցության ստեղծման մասին, հաստատեցին ծրագիրը, կանոնադրությունը:

Հիշեցնենք, որ նախաձեռնող խմբի անդամ են նաև ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը, Գեղամ Նազարյանը, Նինա Մարգարյանը, «Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար Մանվել Եղիազարյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Ղույումչյանը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը, ռեժիսոր Վահե Հախվերդյանը, գործարար Վարդան Թովմասյանը, քաղաքական մեկնաբան, արևելագետ Արտակ Բշտիկյանը:

Տեսանյութեր

Լրահոս