Նվազագույնը 5 մարդ է զոհվել, ևս 5-ն ստացել են վնասվածքներ Ստամբուլում ուղևորատար ավտոբուսի ու մարդատար ավտոմեքենայի բախման հետևանքով, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Չեմ ուզում երկար գրել «հոկտեմբերի 27-ի» մասին: Տարին մեկ անգամ դրա մասին խոսելը դարձել է ավանդույթ՝ «ապրիլի 24-ի» կամ «մարտի 1-ի» նման: Բոլոր անպատասխան հարցադրումները հայտնի են՝ դրանք 16-րդ անգամ հնչեցնելը որեւէ նոր տեղեկատվություն չի ավելացնում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրենք է ստորագրել, որի համաձայն, 2015 թվականի նոյեմբերի 1-ից 2 տարով արգելվում են ձեռնարկատերերի ստուգումները, հայտնում է contact.az-ը:
Սահմանադրական փոփոխությունների դեկտեմբերի 6– ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավը չնայած մեկնարկել է հոկտեմբերի 10-ին, չնայած մայրաքաղաք Երևանում քարոզարշավի 500 հատ անվճար գրատախտակ է տեղադրվել, ոչ իշխանությունները, ոչ ընդդիմադիր ուժերը չեն օգտվում դրանցից։
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ու Թբիլիսիում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները հայտարարել են, որ ուշադիր հետևում են Վրաստանում գոյություն ունեցող մեդիա-միջավայրին ու թեև զերծ են մնում մեկնաբանել «Ռուսթավի-2»-ի շուրջ առաջացած դատական գործընթացը, կան հարցեր, որոնք անհանգստություն են հարուցում ու պահանջում են արձագանքել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանդիպել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ, այս մասին ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին եւ նրանց ուղեկցող անձանց:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայի Պալմիրա քաղաքում պայթեցրել են 3 հնագույն սյուները:
Աճուրդի է հանվել տոնական ընթրիքի կերակրացանկը, որը հրավիրվել էր ի պատիվ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի ու Քեյթ Միդլտոնի 2011-ին կայացած ամուսնության: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, օնլայն աճուրդով զբաղվում է Nate D. Sanders աճուրդի տունը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը YouTube-ի իր պաշտոնական ալիքում հրապարակել է ԴԱԻՇ-ի զինյալներին դիրքերին հասցված նոր ավիահարվածների տեսագրությունները, հայտնում է RIA Novosti-ն:
Այն բանից հետո, երբ NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը մի քանի օր անցկացրեց կոմայի մեջ, Քլոե Քարդաշյանը որոշեց իրենց ամուսնությանը երկրորդ շանս տալ, հայտնում է spletnik.ru-ն:
ԲՀԿ-ում ID քարտերի և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս պահի դրությամբ ընդհանուր որոշում դեռ չունի, քննարկումներն ընթանում են:
«Վերջին տարիներին որևէ արդյունք չկա, իսկ Ուորլիքն ու ամերիկյան կողմն ավելին են սպասում դիվանագիտությունից, ինչը ողորմելի վիճակում է: Սա կարելի է դիտարկել յուրօրինակ ճնշում նախագահների նկատմամբ. «Բավական է խոսել, պետք է գործել»»:
Ինչպե՞ս կանդրադառնա այս ամենը հայ-վրացական հարաբերությունների վրա. վերջին օրերին Վերին Լարսի անցակետերում առաջացած խնդիրները կարո՞ղ են կապված լինել Վրաստանի ներքին զարգացումների հետ (ի դեպ, վերջին խցանման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել ու նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել):
Տեղեկատվական պատերազմում ուշագրավ է ռուսական պաշտոնական շրջանակներից հնչած «սուրբ պատերազմ» բառակապակցությունը: Այս ասելաձեւը պարզապես օդուժի միջամտությանը տրված բնութագրում չէ, այլ հայտնապես ժամանակավոր, որոշ նպատակի համար է օգտագործվել:
Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում հանդիսավորությամբ կվերաբացվի վերականգնված Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարը (Բերդի Մեծ եկեղեցին):
Ռուսաստանը ներկայում փորձում է բանակը դարձնել գլխավոր հասարակական ինստիտուտներից մեկը, գրում է The Independent-ը:
Հայաստանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել կամ միայնակ գնալ տուն: Վարկանշային աղյուսակը կազմել է հեղինակավոր The Independent պարբերականը: Հարցման արդյունքների ժամանակ հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հարցին, թե արդյոք իրենց անվտանգ զգում են գիշերը քաղաքում քայլելիս կամ այն վայրում, որտեղ բնակվում են: Հենց մասնակիցների պատասխաններն էլ օգնել են ձևավորել աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակը, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել:
Թուրքիայում հայտնի քուրդ երգիչ Սելիմ Սերհեդը սպանվել է հենց բեմի վրա՝ քրդական երգ կատարելու համար:
Բաքվում որդին բռնաբարել է մորը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններին:
Քաղաքակիրթ հասարակությունների համար ազգայնականությունն իր ծայրահեղ և բացասական դրսևորումներով ամենաքննադատվող գաղափարախոսություններից է, հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:
Ֆրանսիան պլանավորում է անցկացնել նոր միջազգային հանդիպում Սիրիայի վիճակի վերաբերյալ, որին կմասնակցեն տարբեր օտարերկրյա երկրներ, սակայն դրան չի մասնակցի Ռուսաստանը:
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ միայն ԱԺ դահլիճում մարդու իրավունքների 131 պաշտպան կա:
Համացանցում հայտնվել է Իրաքում՝ Խավիջա քաղաքի մոտ, ԴԱԻՇ-ի դեմ իրականացված ԱՄՆ-ի ցամաքային օպերացիայի տեսագրությունը:
Նվազագույնը 69 մարդ է մահացել Աֆղանստանում ու Պակիստանում երկրաշարժի հետևանքով, ասվում է ԶԼՄ-ների հաղորդագրություններում:
ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրավիճակը Մերձավոր արևելքում ավելի լավը կարող էր լինել, եթե Իրաքում ու Լիբիայում տեղի չունենային պետական հեղաշրջումներ:
Մեր հասարակության «քիչ ցնցվելը», ըստ Անդրեասյանի, իր մեղավորությունը չէ: Նա խորհուրդ տվեց «ցնցողներին» ոչ թե ԱԺ-ում ամբիոնի մոտ «օդը ցնցել», այլ «գնալ ու իսկապես գործ անել և չփորձել օմբուդսմենին մեղավոր դարձնել իրենց չհաջողված գործերի համար»:
Ապաթուրայի խոսքով՝ ՆԱՏՕ-ն նպատակ է հետապնդում հարվածի տակ չդնել Վրաստանը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Անցած շաբաթ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճիռը: Օրերս նույն դատարանը հրապարակեց մեկ այլ վճիռ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պարտավորեցնելով տուգանք վճարել իրավունքների խախտման համար: Որոշակի նոր զարգացումներ են արձանագրվել նաև հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով:
Ադրբեջանը հնարավոր է համարում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, սակայն դրանից առաջ հարկավոր է վերլուծել, թե ինչ դրական և բացասական կողմեր կունենա անդամակցությունից երկիրը: