Արտաշես Գեղամյանը սպառնում է Սամվել Բաբայանին, Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին

«Երկու կոյուղատարի համբավ ունեցող լրատվամիջոցներ՝ 7or.am-ն ու zham.am-ը, սկսեցին լուտանքների տարափ տեղացնել իմ հասցեին»,- այսօր ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

Նրա խոսքով՝ վերոնշյալ կայքերն իր գրքում հրապարակած հոդվածներին առանձնապես չէին անդրադառնում, միայն «անկապ, անձնական վիրավորանքներ էին անում»: Նա նշեց, որ այն գրքերը, որոնք ինքը հեղինակել է, միտված են եղել մի բանի՝ ՀՀ շահերի պաշտպանությանը, մինչդեռ ոմանք «անտեղի լուտանքներ են տեղում իր հասցեին, իր հրատարակած գրքերի, հոդվածների հասցեին»:

«Այս ամբիոնից դիմում եմ պարոններ Սամվել Բաբայանին, Ռոբերտ Քոչարյանին, Վարդան Օսկանյանին: Ձեզ գովերգող կայքերի գյամերը քաշե՛ք: Եթե ձեզ թվում է՝ ես պետք է այս կամ այն դուրս ընկած լրագրողին քննադատեմ՝ սխալվում եք»,- հայտարարեց Ա. Գեղամյանը՝ կոչ անելով այնպես չանել, որ ինքն իր տարերքի մեջ ընկնի ու սկզբից մինչև վերջ հիմնավոր կերպով քննադատության թիրախ դարձնի նրանց: Հավատացնում եմ, հարկադրված կլինեք գոնե ժամանակավոր ձեր պռոպիսկան անգամ փոխեք»:

Տեսանյութեր

Լրահոս