![](/banners/BeFunky-design.jpg)
70-ամյա թոշակառուն երրորդ անգամ բայդարկայով կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/904064.jpg)
70-ամյա լեհ Ալեքսանդր Դոբան յոթմետրանոց բայդարկայով կտրել-անցել է Ատլանտյան օվկիանոսը: Այս մասին հայտնել է Metro հրատարակությունը: Սեպտեմբերի 3-ին նա հասել է իր երթուղու եզրափակիչ կետին՝ Ֆրանսիայի Լը Կոնկե քաղաքին: Նավարկությունն սկսվել է մայիսի 16-ին ԱՄՆ-ի Նյու Ջերսիի նահանգի Բեռնիգետ ծոցից:
2010 թվականին Դոբան դարձել է առաջին մարդը, որը միայնակ բայդարկայով կտրել-անցել է Ատլանտյան օգկիանոսը: 2013 թվականին նա կրկին նավարկելով անցել է օվկիանոսը եւ սահմանել բայդարկայով բաց ջրավազանով անցնելու ամենամեծ հեռավորության ռեկորդ: