Էդմոն Մարուքյանը տեղյակ չէ «Ելքի» պառակտման մասին լուրերից. ՀԺ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին «Կովկաս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել խնջույք` «Ելք» դաշինքի անդամների մասնակցությամբ: Այս հավաքույթը տեղի ունեցավ այն խոսակցություններից հետո, երբ շրջանառվեց կարծիք, թե «Ելք» դաշինքում եղած կուսակցությունների ղեկավարները տարաձայնություններ ունեն:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշել է, որ խնջույքը պլանավորած է եղել դեռ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն հանգամանքների բերումով միշտ հետաձգվել է:

«Միջոցառումը նախատեսել էինք ապրիլի ընտրություններից հետո, որից հետո տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի ընտրությունները: Դրանից հետո էլ չկարողացանք բոլորին հավաքել, քանի որ արձակուրդների շրջանը մեկնարկեց: Դաշինքի առաջնորդներից մարդիկ կային, ովքեր հանրապետությունում չէին: Սպասեցինք այնքան, մինչև բոլորը հավաքվեցին, և միջոցառումն արեցինք», – նշել է Մարուքյանը:

Վերջինս, անդրադառնալով դաշինքի գրասենյակների փակման տեղեկություններին, պարզաբանել է, որ ընդամենը փակվել է նախընտրական շտաբ:

«Ես որևէ տեղեկություն չունեմ, որ «Ելքը» պառակտվում է, նույնիսկ մամուլում այդ մասին հրապարակումներ չեն եղել: Ընդամենը գրվել է, որ գրասենյակներն են փակվում, բայց դրանք սխալմունք են եղել, ընդամենը դաշինքի նախընտրական շտաբն է փակվել: Որևէ խնդիր չկա, և քաղաքական օրակարգային հարցերով հաշվի են նստում նաև «Ելք» դաշինքի հետ», – հավելել է վերջինս:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս