Բաժիններ՝

Աշխարհում ամբողջ անշարժ գույքի արժեքը գնահատել են 200 տրլն դոլար

Աշխարհում անշարժ գույքի բոլոր օբյեկտների միագումար արժեքը կազմում է 200 տրլն դոլար: Այդ մասին ասված է Savills բրիտանական ընկերության հետազոտության մեջ: Հաշվետվության համաձայն, համաշխարհային անշարժ գույքի ընդհանուր արժեքի 84 տոկոսը բաժին է ընկնում բնակելի անշարժ գույքին (168,5 տրլն դոլար), մնացածը կազմում է առեւտրային անշարժ գույքը:

Աշխարհում ամբողջ անշարժ գույքի 70 տոկոսից ավելին արժեքային արտահայտությամբ (141,5 տրլն դոլար) գտնվում է տասը երկրներում՝ Չինաստանում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, ՄԵծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում, Իտալիայում եւ Ռուսաստանում:

Ցուցակի առաջին տեղում Չինաստանն է (42,7 տրլն դոլար), երկրորդում՝ ԱՄՆ-ը (42,1 տրլն դոլար): Ռուսաստանում ամբողջ անշարժ գույքի արժեքը կազմում է 3,6 տրլն դոլար, որից 2,9 տրլն դոլարը բնակելի անշարժ գույքն է: Նշվում է, որ արժեքային արտահայտությամբ Ռուսաստանի ամբողջ անշարժ գույքի մեկ երրրորդը գտնվում է Մոսկվայում (870 մլրդ դոլար):

1855 թվականին հիմնված Savills-ն աշխարհի առաջատարներից մեկն է անշարժ գույքի բնագավառում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս