Բաժիններ՝

Հյուսիսկորեական ճգնաժամ. ԱՄՆ-ը ՄԱԿ-ում ձգտում է հասնել կոշտ միջոցների

Հյուսիսային Կորեայի հերթական միջուկային փորձարկումից հետո ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիկի Հեյլին Անվտանգության խորհրդին կոչ է արել առավելագույն կոշտ միջոցներ ձեռնարկել ԿԺԴՀ-ի նկատմամբ, տեղեկացնում է BBC-ին:

«Դեռեւս ուշ չէ, մենք պետք է գործի դնենք մեր տնօրինության տակ եղած բոլոր դիվանագիտական միջոցները»,- Նյու Յորքում հայտարարել է նա Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:

Նա նաեւ Փենյանի հետ տնտեսական կապեր պահպանող երկրներին նախազգուշացրել է, որ նրանք իրենց գործողություններով նպաստում են վարչակարգի միջուկային հավակնություններին: Հեյլին խոստացել է հրապարակել Անվտանգության խորհրդի՝ ԱՄՆ-ի կողմից պատրաստված բանաձեւի նոր նախագիծը, որի շուրջ քվեարկությունը պետք է տեղի ունենա սեպտեմբերի 11-ին: ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մեթյու Ռայքրոֆտը հայտարարել է, որ Փենյանի հետ ուղղակի բանակցությունները հնարավոր են սոսկ այն ժամանկ, երբ նա վերջ դնի էսկալացիային:

ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Լյու Ցզեին կրկնել է բոլոր կողմերին ուղղված կոչը՝ վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: «Հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Չինաստանը թույլ չի տա, որ թերակղզու իրադրությունը վերաճի պատերազմի եւ քաոսի»,- հայտարարել նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս