Ֆրանսիան Հյուսիսային Կորեայի գործողությունների դեմ ՄԱԿ-ից արագ արձագանքում է ակնկալում
Ֆրանսիան կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ավելի խիստ պատժաﬕջոցներ կիրառել Հյուսիսային Կորեայի ունների դեմ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նշել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը:
ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից առաջ դիվանագետը լրագրողներին տեղեկացրել է, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից «արագ և ﬕասնական» արձագանք է ակնկալում:
Դելատրը անհրաժեշտ է համարում Անվտանգության խորհրդի կողﬕց նոր պատժաﬕջոցների արագ ընդունումը, ինչպես նաև Եվրաﬕության կողﬕց նոր պատժաﬕջոցների կիրառումը:
Ֆրանսիայի ներկայացուցիչը կոչ է անում բոլոր երկրների կողﬕց պատժաﬕջոցների պայմանները խստորեն պահպանել:
Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժաﬕջոցները պետք է ներառեն տնտեսության բոլոր ոլորտները: