Բաժիններ՝

Մյանմայում զինյալները հարյուրավոր բնակելի տներ են հրկիզել Ռաքհայնի նահանգում

Մյանմայի իշխանությունները Ռաքհայնի նահանգի հյուսիսում «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման զինյալների հարձակման նոր դեպքեր են արձանագրել: Սեպտեմբերի 5-ին այս մասին հայտնել է Global New Light of Myanmar կառավարական թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Թերթի տվյալներով՝ «Մաունգդաուի օկրուգի բնակավայրերում մի քանի հարյուր տներ են հրկիզվել» իսլամիստների հարձակումների հետեւանքով: Զոհերի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է: Ինչպես գրել է հրատարակությունը, իրենց հարձակումներից հետո զինյալներն ականներ են թողնում բնակավայրերում, որոնք հետագայում վնասազերծում են Մյանմայի կանոնավոր բանակի սակրավորները:

Ռաքհայնում իրադրությունը կտրուկ սրվել է օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» շարժման հարյուրավոր զինյալներ, շարժում, որը հանրապետության իշխանությունները համարում են ահաբեկչական կազմակերպություն, հարձակումներ են գործել ոստիկանության 30 հենակետերի վրա: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել է, Մյանմայի արեւմուտքում ընդհարումների զոհերի թիվը գերազանցել է 400-ը: Սպանվածների մեծ մասը ռոհինջա-զինյալներ են: Բռնության բռնկման պատճառով հարեւան Բանգլադեշում արդեն ընդունել են շուրջ 90 հազար ռոհինջա փախստականների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AFP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս