![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը հանձնարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձև ներկայացնել Դոնբասում խաղաղապահների տեղաբաշխման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/putin-lavrov.jpg)
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կներկայացնի Դոնբասի տարանջատման գծում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղաբաշխման մասին՝ ԵԱՀԿ-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին Սյամենում լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով BRICS-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ Դոնբասում ԵԱՀԿ-ի առաքելության անվտանգությունն ապահովող ՄԱԿ-ի ուժերի տեղաբաշխումը օգուտ կբերի «խնդրի լուծմանն Ուկրաինայի արեւելքում»: «Նախարար Սերգեյ Լավրովն այստեղ է, համարենք, որ սա հանձնարարություն է արտաքին գործերի նախարարությանը՝ համապատասխան բանաձեւ ներկայացնել Անվտանգության խորհրդին»,-հավելել է Պուտինը:
Դրա հետ մեկտեղ ՌԴ նախագահն ընդգծել է, որ ՄԱԿ-ի ուժերի տեղաբաշխումը հնարավոր է միայն սպառազինությունների հետքաշումից հետո եւ Դոնբասում հռչակված հանրապետությունների ներկայացուցիչների հետ այդ հարցի համաձայնեցմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: