«200 մլն վարկով ՌԴ-ից Հայաստան սպառազինության մատակարարումն ավարտական փուլում է». Դավիթ Փախչանյան. aysor.am

Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, ավարտական փուլում է, Aysor.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը:

«Հիմա շատ ինտենսիվ իրականացվում են մատակարարումները: Օր օրի իրավիճակը փոխվում է, այդ պատճառով չեմ կարող տոկոսներ նշել: Կարող եմ ասել, որ արդեն մոտենում ենք մատակարարումների ավարտական փուլին», – նշել է Դ.Փախչանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930