Բաժիններ՝

Թայվանի կառավարության նոր ղեկավար է նշանակվել Լայ Ցինդեն

Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը սեպտեմբերի 5-ին հայտարարել է նոր վարչապետի անունը: Նա Թայնանի հատուկ մունցիպալիտետի քաղաքագլուխ 57-ամյա Լայ Ցինդեն է: Այդ մասին հայտնել է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA):

Նա այս պաշտոնում փոխարինել է Լին Ցյուանին, որը մեկ օր առաջ պաշտոնաթողություն էր խնդրել՝ կառավարության հասցեին քննադատությունների աճի եւ կառավարող Առաջադիմական դեմոկրատական կուսակցության վարկանիշի անկման ֆոնին:

Լայ Ցինդեն կրթությամբ բժիշկ է: Բազմիցս ընտրվել է խորհրդարանի պատգամավոր, ընդհանուր առմամբ օրենսդիր է աշխատել 11 տարի: 2010 թվականից զբաղեցնում էր Թայնանի – կղզու հարավ – արեւելքում հատուկ մունցիպալիտետի քաղաքագլխի պաշտոնը: Ինչպես նշում են դիտորդները, այս քաղաքական գործիչը մշտապես մեծ հեղինակություն եւ ժողովրդկանություն է վայելել բնակչության շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս