Բաժիններ՝

«ԿԺԴՀ-ում խոտ կուտեն, բայց չեն հրաժարվի միջուկային ծրագրից». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեն ստիպի այդ երկրին հրաժարվել միջուկային ծրագրից։

«Կարծում եք, թե ինչ-ինչ պատժամիջոցների ընդունման պատճառով Հյուսիսային Կորեան կհրաժարվի՞ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման ուղեգծից»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին: Նրա կարծիքով՝ «տվյալ դեպքում պատժամիջոցների կիրառումն արդեն անօգուտ է եւ անարդյունավետ»:

Նախագահը նշել է, որ ԿԺԴՀ-ի շուրջ պատերազմական հիստերիայի բորբոքումն անիմաստ է եւ տանում է փակուղի, ուստի բանակցություններից բացի, այդ հիմնախնդրի լուծման այլ ճանապարհը հղի է համաշխարհային մասշտաբի աղետով: Նախագահը վստահ է, որ ԿԺԴՀ-ն միջուկային ծրագրից կհրաժարվի միայն այն դեպքում, եթե անտանգ զգա իրեն: «ԿԺԴՀ-ում խոտ կուտեն, բայց չեն հրաժարվի այդ ծրագրից, եթե իրենց անվտանգ չզգան»,- հայտարարել է ռուսական պետության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս