Բաժիններ՝

Կորեական ճգնաժաﬕ հաղթահարման իրատեսական ուղին ռուս-չինական ճանապարհային քարտեզն է. ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան

Կորեական թերակղզու ճգնաժաﬕ կարգավորման համար Ռուսաստանի և Չինաստանի մշակած ճանապարհային քարտեզը բավականին իրատեսական է և իրագործելի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լյու Ցզեյը:

«Չինաստանը և Ռուսաստանը համատեղ առաջարկել են կորեական թերակղզու խնդրի կարգավորման ճանապարհային քարտեզ: Հուսով ենք, որ կողﬔրը ուշադիր կքննարկեն ծրագիրը և ակտիվ մասնակցություն կունենան դրան»,- նշել է Լյու Ցզեյը:

Ավելի վաղ, Ռուսաստանը և Չինաստանը ﬕասին հայտարարությամբ են հանդես են եկել կորեական թերակղզու խնդրի վերաբերյալ: Մասնավորապես, երկու կողﬔրը առաջարկել են ԿԺԴՀ-ին ﬕջուկային փորձարկուﬓերի եւ հրթիռների գործարկման արգելք հայտարարել, իսկ Հարավային Կորեային և ԱՄՆ-ին ձեռնպահ ﬓալ տարածաշրջանում զորավարժություններ անցկացնելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս