Իրական անկախությունը տնտեսական անկախությունն է, իսկ տնտեսական անկախությանը քաղաքական հայտարարություններով չեն հասնում. Նարեկ Կարապետյան
Մեր թիմում լինելու են մարդիկ, որոնք աշխատել են բոլոր կառավարությունների հետ, հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
«Կարևոր նախապայմանը՝ մաքոր ձեռքեր և պրոֆեսիոնալիզմ: Այս անձն արել է բազմաթիվ սխալներ: Նա պիտի փոխվի և գա նոր թիմ, որը կոնկրետ տնտեսական խնդիրներ է կատարում: Իրական անկախությունը տնտեսական անկախությունն է, իսկ տնտեսական անկախությանը քաղաքական հայտարարություններով չեն հասնում, ուղղակի գործընկերների հետ առևտրաշրջանառության ավելացմամբ:
Մենք ունենք Մերձավոր Արևելք, մենք ունենք նոր զարգացող շուկաներ: Մեր երկրի ղեկավարներն ամեն երկիր գնալով պետք է գնան որս բերեն երկիր. որսը պայմանագրերն են՝ միլիոնավոր դոլարների, որ մեր երկրում ֆինանսական շարժ սկսվի: Երկրի ղեկավարն այսքան ժամանակ որ գնացել է, մի միլիոն պայմանագիր բերե՟լ է Հայաստան: Կարող եմ մի բան ցույց տալ, ակադեմիական քաղաքը, որը հողի վրա ոչ մի բան է եղել: Չէ, չի բերել, որովհետև չի կարող բերել: Քո երկիրը տարեկան 1,3 միլիարդ դոլարի պարտք է վերցնում, դու ունենում ես պարգևավճարի ֆոնդ, երբ որ քո երկիրն արդեն ահավոր մեծ բեռի տակ է ընկած: Պետք է լուծենք այդ հարցը, առողջացնենք մեր տնտեսությունը և դրանից հետո ունենանք իրավունք մարդուն այդպիսի բան առաջարկել: Վստահ եղեք, որ դրա կարիքը չկա այս պարագայում: Դրա համար էլ մարդիկ կան, մեր հայրենակիցների նշանակալի մասը տեսնում է ուժի մեջ գործոն այլընտրանք, որովհետև վստահ է, որ այս ուժը չի ունենալու դրա կարիքը:
Դուք պատկերացնու՟մ եք՝ Սամվել Կարապետյանն ամենաքչերից մեկն է, որը չի ընկել արևմտյան պատժամիջոցների մեջ այս պատերազմներն սկսվելուց հետո: Ինչու՟: Որովհետև նրա աշխատած ամեն լումա աշխատած է և ամենահիասթափեցնողն այս պրոցեսի մեջ Հայաստանի ձևաչափում, որ երբ նրա վերաբերմունքը ներդրումային Հայաստանի հանդեպ միշտ ու հայկական, իշխանություններից մենք տեսնում ենք խանդ, վախ: Չի կարելի վախել սեփական երկրի զավակներից»:
