Բաժիններ՝

Բրիտանիայի հանրաքվեից հետո բորսաներում ֆունտը կտրուկ անկում է ապրել. Անգլիայի բանկը խոստացել է ապահովել ֆինանսական կայունությունը

Անգլիայի բանկը խոստացել է ձեռնարկել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապահովի Մեծ Բրիտանիայի դրամական և ֆինանսական կայունությունը Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեից հետո, որի նախնական արդյունքներով՝ ընտրողների կեսից ավելին քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին:

Կարգավորողն իր հայտարարության մեջ ասում է, որ հետևելու է երկրի տնտեսությունում և շուկաներում վերջին փոփոխություններին և սերտորեն համագործակցելու է Մեծ Բրիտանիայի գանձապետարանի և օտարերկրյա մյուս կենտրոնական բանկերի հետ:
Մեծ Բրիտանիայում երեկ կայացած հանրաքվեի արդյունքով՝ երկրի բնակիչների մեծ մասը քվեարկել է ԵՄ շարքերը լքելու օգտին:

Brexit-ի օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 52%-ը, հայտնում է BBC-ն:
Հանրաքվեի արդյունքներից հետո բորսաներում ֆունտը կտրուկ անկում է ապրել: Այդ նորությունների ֆոնին փլուզվել են նաև ասիական ֆոնդային բորսաները:
Բազմաթիվ փորձագետներ նախազգուշացրել էին, որ Brexit-ը կարող է լուրջ վնաս հասցնել երկրի տնտեսությանը ու այն տանել դեպի ռեցեսիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս