ՀՀ սահմանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել Ադրբեջանի հետ կապված մտահոգությունները

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից ՀՀ Տավուշի մարզում` Չինարի բնակավայրի հատվածում, հունիսի 22-ին անցկացվել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հերթական դիտարկումը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն ու Փիթեր Շվեդբերգը:

Տեսողական շփման և ռադիոկապի միջոցով անցկացված դիտարկման ընթացքում խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկմանը հաջորդած բրիֆինգի ընթացքում սամանամերձ համայնքների ղեկավարները ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացրել իրենց մտահոգություններն այն առնչությամբ, որ ադրբեջանական կողմը մշտապես կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը: ԵԱՀԿ պաշտոնյաներին է ներկայացվել նաև ադրբեջանական կողմից արձանագրված խախտումների վիճակագրությունը:

Տեսանյութեր

Լրահոս