Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի հանրաքվեի առաջին արդյունքները կհրապարակվեն գիշերը՝ Սանդերլենդում

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի անդամակցության հարցի վերաբերյալ այսօր անցկացվող հանրաքվեի արդյունքների մասին առաջին տեղեկությունները կսկսեն հաղորդվել կեսգիշերն անց՝ Անգլիայի հյուսիսի Թայն  և Ուիր կոմսության Սանդերլենդ քաղաքից, հայտնում է TASS-ը:

Ինչպես հայտնել են Միացյալ Թագավորության Ընտրական հանձնաժողովից, ձայների հաշվարկն այնտեղ պետք է ավարտվի հունիսի 24-ին՝ տեղի ժամանակով ﬕնչև ժ. 00:30-ն (Երևանի ժամանակով մինչև ժ. 03:30-ը):

174 հազար բնակչություն ունեցող Սանդերլենդն ավանդաբար առաջինն է հրապարակում Մեծ Բրիտանիայի համընդհանուր հանրաքվեի քվեաթերթիկների արդյունքները:
Այդ քաղաքում ուժեղ դիրքեր են զբաղեցնում Brexit-ի կողմնակիցները (British exit – «բրիտանական դուրս գալ» հապավում) և համաձայն կանխատեսումների՝ այնտեղ հաղթանակելու են եվրասկեպտիկները:

Ինչպես նշում են դիտորդները, եթե Սանդերլենդում հաղթի  Brexit տարբերակը, դա լուրջ ազդանշան կլինի, որի համաձայն հնարավոր կլինի կանխատեսումներ անել հանրաքվեի արդյունքների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս