Բաժիններ՝

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շփումներ են ունենում գրգռիչների շուրջ, որոնք չեն հրապարակայնացվում

Ռուսաստանը և ԱՄՆ-ն «վերադառնում են նորմալությանը» և Մոսկվայում ու Վաշինգտոնում շփումներ են ունենում, այսպես կոչված, «գրգռիչների» շուրջ։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը՝ ընդգծելով, որ նման շփումները չեն հրապարակայնացվում։

«Այսինքն՝ մեր փոխանակումների փորձագիտական մակարդակի վրա կենտրոնացման հետ մեկտեղ, եթե ցանկանում եք, տեղի է ունեցել վերադարձ նորմալությանը։ Այն իմաստով, որ նման աշխատանքային շփումները անցկացվում են մայրաքաղաքներում՝ Վաշինգտոնում և Մոսկվայում», ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը։

Նա պարզաբանել է, որ «նման շփումների նախորդ փուլը տեղի է ունեցել Վաշինգտոնում»։ Դիվանագետը վստահ է, որ այս երկխոսության գործընթացը դրական է։

«Բայց այս շփումների շուրջ պատշաճ մթնոլորտ ապահովելու նպատակով դրանք հատուկ չեն հրապարակայնացվում», նշել է Ռյաբկովը։
Փոխնախարարը հավելել է․ «Հետագայում դրանց արդյունքների՝ կամ դրանց բացակայության մասին մենք, իհարկե, գտնում ենք հանրությանը տեղեկացնելու ձևը»։

Դեկտեմբերի վերջին Ռյաբկովը ТАСС-ին ասել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը հերթական խորհրդակցությունների փուլ են անցկացրել՝ հարաբերություններում փոխադարձ գրգռիչների շուրջ։

Ըստ նրա, այս հարցում առաջընթացը նվազագույն է, սակայն հիմնական գրգռիչները վերացնելու ջանքերը կշարունակվեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031