Տիմոշենկոն խոստովանել է, որ ցանկանում է ոչնչացնել Ռուսաստանը
Ուկրաինական «Բատկիվշինի» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել ուժեղացնել Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցները, որպեսզի վերջինս չկարողանա «գոյատևել», տեղեկացնում է «Интерфакс»-ը:
«Հարկավոր է ուժեղացնել ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցների կիրառումը: Այդ պատժամիջոցները գնալով պետք է ավելի ու ավելի կոշտ լինեն, որպեսզի այդ երկիրը ոչ մի շանս չունենա «գոյատևելու»,- ասել է Յուլիա Տիմոշենկոն:
Նրա խոսքով, եթե Ղրիմը չվերադարձվի Ուկրաինային, ապա ավելի ազդեցիկ պատժամիջոցներ պետք է կիրառվեն:
Տիմոշենկոի կողմից Ռուսաստանի հանդեպ այսպիսի հայտարարությունները հազվադեպ չեն լինում:
Ուկրաինական հեռուստահաղորդումներից մեկին տրվող հարցազրույցի ժամանակ Տիմոշենկոի մոտ ընկեր և խորհրդական Վիկտոր Նաբոժենկոն հայտարարել է, որ Ղրիմը վերադարձնելու դեպքում խոստանում են «չգրավել Մոսկվան»: