
Մեծ Բրիտանիան դուրս է գալիս ԵՄ-ից. Brexit-ի կողմնակիցները հաղթել են հանրաքվեում

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթանակ են տարել՝ հաղթահարելով ընտրողների 16,7 միլիոն ձայների արգելքը, հայտնում է BBC-ն:
Տարբերությունը եղել է չնչին: Պաշտոնական տվյալով՝ ԵՄ-ից երկրի դուրս գալու օգտին քվեարկել է բրիտանացիների 51,9 տոկոսը:
Մի քանի լարված ժամերից հետո, երբ կատարվում էր ձայների հաշվարկը, հաղթանակը թեքվում էր մերթ՝ մեկ, մերթ՝ մյուս կողմի օգտին: Ընդ որում՝ վերջին մի քանի ժամերին հաղթանակը Brexit-ի կողմնակիցներինն էր:
Հանրաքվեն կրում է իրավաբանորեն պարտադիր բնույթ, այսինքն՝ երկրի կառավարությունը կարող է ինքնուրույն վճռել երկրի ճակատագիրը:
Միաժամանակ, փորձագետները նշում են, որ Մեծ Բրտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն է հենց նախաձեռնել հանրաքվեն, այդ իսկ պատճառով չի կարող անտեսել բրիտանացիների կարծիքը:
Մի շարք քաղաքագետներ կանխատեսում են Քեմերոնի հրաժարականը, թեև նա ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկացած դեպքում կմնա իր պաշտոնում:
Հանրաքվեի արդյունքները ԵՄ-ից դուրս գալու Մեծ Բրիտանիայի ճանապարհի սկիզբն է, այդ գործընթացը կարգավորվում է Լիսաբոնի համաձայնագրով:
Մոտակա 2 տարում Լոնդոնը պետք է պայմանավորվի ԵՄ յուրաքանչյուր երկրի հետ «առանձին գոյատևելու պայմանների շուրջ»:
Փորձագետների կարծիքով՝ Եվրոպան կանի ամեն ինչ, որ խզումը լինի առավելագույնս բարդ և երկարատև:
Երկիրը Եվրամիությունը կկարողանա լքել միայն մի քանի տարի անց: