«Կարծում եմ՝ դա անպայմանորեն տեղի կունենա». Գագիկ Մելիքյանը՝ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման մասին

«Համոզված եմ, որ տեղի կունենա ակտիվ համագործակցություն, հանդիպումներ, որոնց նպատակը պետք է համարել բանակցային գործընթացի վերսկսումը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով առաջիկայում սպասվելիք Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Նրա կարծիքով՝ հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո Մինսկի խմբի համանախագահների կողմից ակտիվ գործողություններ են իրականացվում 2 երկրների նախագահների հանդիպումն իրականացնելու նպատակով: Գ. Մելիքյանը նկատեց, որ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Վիեննայում, երկրորդը տեղի ունեցավ Սանկտ Պետերբուրգում: Նրա խոսքով՝ այդ հանդիպումների նպատակն է՝ բանակցային գործընթացի վերսկսումը:

«Այս բոլոր հանդիպումներից հետո մեր արտգործնախարարի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հնչեցվեց հայտարարություն, որ բոլոր հանդիպումների ընթացքում տեղ գտած որոշումներն Ադրբեջանի կողմից պետք է հարգվեն: Երրորդ հանդիպման նախաձեռնության հեղինակը Ֆրանսիայի նախագահն է, կարծում եմ՝ դա անպայմանորեն տեղի կունենա: Ժամանակի և տեղի մասին չեմ կարող նշել, բայց կարծում եմ՝ դրանք ժամանակին անպայման կհստակեցվեն: Համոզված եմ, որ տեղի կունենա ակտիվ համագործակցություն, հանդիպումներ, որոնց նպատակը պետք է համարել բանակցային գործընթացի վերսկսումը»,- նշեց Գ. Մելիքյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս