
Սև ծովում սկսվել են ՆԱՏՕ-ի Breeze-16 ռազմածովային զորավարժությունները

Ռումինական երեք ռազմանավեր են մասնակցում ՆԱՏՕ-ի 16 անդամ պետությունների, ինչպես նաեւ «Գործընկերություն հանուն խաղաղության» մասնակից երկրների բազմազգ զորավարժություններին, որոնք սկսվել են Բուլղարիայի տարածքային ջրերում եւ Սեւ ծովի միջազգային ջրերում:
Այս մասին հաղորդել Է Ռումինիայի ռադիոն:
Ռումինական Regina Maria ֆրեգատը հուլիսի 10-ին դուրս Է եկել Կոնստանցա նավահանգստից՝ ոուղղություն վերցնելով դեպի զորավարժությունների շրջան, որոնք տեղի կունենան հուլիսի 11 – 17-ը: Նաեւ զորավարժություններին կմասնակցեն Sublocotenent Alexandru Axente-ն, որը հուլիսի 1 – 27-ը գտնվում Է ՆԱՏՕ-ի՝ ծովային ականների չեզոքացման ռազմածովային խմբավորման (SNMCMG-2) կազմում եւ Lstunul հրթիռակիրը:
Զորավարժություններին մասնակցում են Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Իսպանիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի Հակաականային նավերի երկրորդ մշտական խմբի 25 մարտական եւ օժանդակ նավեր եւ կատերներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` EPA