Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի օգտագործի իր ռազմական հզորությունը՝ բացառությամբ ինքնապաշտպանական դեպքերի։
Եվրոպան շահագրգիռ չէ, որ Ռուսաստանը թույլ պետություն լինի, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին միջազգային պայմանավորվածությունների խախտման մեջ՝ կապված սահմանային գոտիների վերականգնման հետ։
Հայաստանում «Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի» (ՀՄԿ) ծրագրի ուղղությամբ առաջին քայլն այն է, որ Հայաստանը համապատասխանի ՀՄԿ չափորոշիչներին. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին պատասխանել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter-ում մեկնաբանել է Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները։
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ընդունել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Մինսկը կարող է հրաժարվել ռուսական նավթից, եթե մյուս նժարին դրված լինի երկրի անկախությունը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Բելառուսը նպատակահարմար չի համարում Բոբրույսկում ՌԴ ռազմաբազայի հիմնումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպմանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատարյալ հերյուրանք է անվանել Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետությունից իր երկրի դուրս գալու մասին հայտարարությունները, հայտնում է RIA Novosti-ն։
Բելառուսը 15 մլրդ դոլար է կորցրել ԵՏՄ-ում անհավասար գների ու պայմանների պատճառով, այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ծառուկյան» դաշինքի և բազմաթիվ այլ կուսակցությունների միջև բանակցությունները շարունակվում են։ Այս մասին 168.am-ին ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Հիշեցնենք, որ այսօր նախկին ԲՀԿ-ական, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտնել էր, որ ցանկանում են միանալ «Ծառուկյան» դաշինքին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 3-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ժամեր առաջ հարձակում է տեղի ունեցել:
Հարցին, թե՝ ինչո՞ւ էիք առանձնանում, որ նորից պետք է միանայիք, Տ. Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Չեմ առանձնացել, Ծառուկյանի հեռանալուց հետո եմ առանձին կուսակցություն ստեղծել, որովհետև ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքական դիրքորոշումը, իսկ «Այլանսը», որը բաղկացած էր այդ պահին 1017 հոգուց, ուներ հստակ դիրքորոշում և շարունակեց այդ նույն քաղաքական կուրսը։ Իսկ առանց Ծառուկյանի՝ ԲՀԿ-ի գոյությունն անընկալելի է եղել ինձ համար, հետևաբար՝ ես հեռացել եմ ԲՀԿ-ից, ոչ թե Ծառուկյանից»։
Իրանում դատարանը վճռել է կուրացնել կնոջ մեկ աչքը, որն իր զոհի վրա ծծմբաթթու էր լցրել՝ նրան զրկելով տեսողությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
Եվրամիության հետ Ուկրաինայի առանց վիզային ռեժիմը կսկսի լիարժեք գործել արդեն 2017թ.։ Այս մասին հայտմում է eurointegration.com.ua-ն՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության խորհրդի իր աղբյուրներին։
«Ինչ վերաբերում է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների եւ ուրիշների (…) , մեզ հարկավոր Է ուսումնասիրել հարցը եւ քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար»,-ասել է Լուկաշենկոն:
Մոսկվան առաջնորդվում է ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարով, տեղեկացնում է RIA Novosti-ն։
Դոնեցկում ու Մակեևկայում վերսկսել են 2014թ. սարսափները հիշեցնող մարտերը, գրում է korrespondent.net-ը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումը բացատրում է նրանով, որ Մոսկվան մտավախություն ունի, որ Մինսկը կհակվի դեպի Արևմուտք։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԱՄՆ դիրքորոշումը, որը իրավունք ունի ինքնուրույն գնահատել անվտանգության սպառնալիքները»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին կայցելի Ռուսաստան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը:
«Ի՞նչ է, դաշինքները մեզ վախեցնո՞ւմ են: Բացարձակ»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չի վախեցնում քաղաքական դաշտում դաշինքների ձևավորումը, երբ ՀԱԿ-ը միայնակ է:
Մոսկվան դեմ է հանդես գալիս հայտնի բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն՝ պնդելով, որ անընդունելի է ՌԴ քաղաքացիների արևտահանձնումը երրորդ երկրներին, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշեց, որ ՀՀԿ կանանց ցուցակը գլխավորելու առաջակ չի ստացել և նման տեղեկատվության չի տիրապետում: Ա.Հովհանիսյանը հրաժարվեց մեկնաբանել` արդյոք Սերժ Սարգսյանի խոսքը գետակների և առվակների մասին սպառնալի՞ք էր՝ նշելով, որ դա արված էր փոխաբերական որոշակի ձևակերպմամբ:
Օրակարգում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների ամփոփում, գնահատումն է եւ առաջիկա անելիքների ծրագրումը: Կատարվելու են կանոնադրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են մի կողմից հասարակական կազմակերպությունների մասին օրենքի փոփոխություններով՝ կանոնադրությունը համապատասխանեցվելու է օրենսդրական վերջին պահանջներին, մյուս կողմից՝ ԵԿՄ գործունեության ծավալների ընդլայնմամբ:
Վրաստանի հարաբերությունները պետք է ուժեղանան մի կողմից Եվրամիության հետ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Վրաստանի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու նրանց միացած քաղաքական ուժերի մոտ անորոշ վիճակ է։ Ինչպես այլ դաշինքներում, այստեղ ևս ցուցակի հորիզոնականների համար կենացմահու կռիվ է։
Հարցին, թե խոսե՞լ եք այդ մասին Գ. Ծառուկյանի հետ՝ Տ. Ուրիխանյանն այպես պատասխանեց. «Ես այն մարդը չեմ, որ երբևէ հեռացել է Ծառուկյանից, որ միանա կամ չմիանա»:
Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել. «Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական, զինակից և գաղափարակից ընկերներ Հերոսությունը մարդկային գիտակցության բարձրագույն դրսևորումներից է՝ հոգու հաղթանակը մարմնի նկատմամբ, երբ արիության ու տոկունության վառ օրինակ դառնալով՝ պատրաստ ես մարտնչելու նույնիսկ մահվան դեմ՝ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն վեհ գաղափարների: Հերոսություն է, երբ ազգային արժեքների կրողը լինելով՝ պատրաստ ես […]