Բաժիններ՝

«Եվրոպան շահագրգիռ չէ, որ Ռուսաստանը թույլ պետություն լինի». Մոգերինի

Եվրոպան շահագրգիռ չէ, որ Ռուսաստանը թույլ պետություն լինի, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։

«Ես կասկածում են Ռուսաստանի իրական ուժի վրա, երկրի, որին քանդում է տնտեսական ճգնաժամը։ Ներքին խնդիրները լավ սքողված են արտաքին քաղաքական ու ռազմական դինամիկայով։ Եվրոպան շահագրգիռ չէ թույլ և ճգնաժամի մեջ գտնվող Ռուսաստանով»,- հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին։

Նա նշել է, որ «Ռուսաստանն ու Եվրոպան շարունակում են աշխատել այնպիսի հարցերի վրա, ինչպիսին է միջուկային ծրագիրը»։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ իրեն անհանգստացնում է Ուկրաինայում ստեղծված վիճակը, քանի որ «այնտեղ շարունակում են խախտվել սահմանների անփոփոխելիության սկզբունքները՝ ուժի կիրառմամբ»։

«Ինչ վերաբերում է մերձավորարևելյան կարգավորմանը, Աֆղանստանի հարցին, կասկածում եմ, որ Թրամփի և Պուտինի օրակարգերը համընկնում են»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս