Բաժիններ՝

Թրամփն Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը համարում է «պատմական օր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը որակել է «պատմական» Լիբանանի համար, ինչպես նաև լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը կոչ է արել «իրեն լավ պահել»։ Թեմայի շուրջ Թրամփը երկու առանձին գրառում է արել Truth Social հարթակում։

«Կարող էր պատմական օր լինել Լիբանանի համար։ Լավ բաներ են տեղի ունենում», – գրել է Թրամփը։

Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ սպանությունները կդադարեն, և վերջապես խաղաղության կհաստատվի։

«Հուսով եմ՝ «Հեզբոլլահ»-ն իրեն լավ կպահի այս կարևոր ժամանակահատվածում։ Դա հրաշալի պահ կլինի նրանց համար, եթե այդպես վարվեն։ Այլևս ոչ մի սպանություն։ Պետք է, ի վերջո, խաղաղություն հաստատվի», – նշել է ԱՄՆ նախագահը։

Իսրայելի և Լիբանանի միջև 10-օրյա հրադադարն ուժի մեջ է մտել կեսգիշերին։ Հրադադարի մասին ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը։ Իսրայելը 1,5 ամիս հարվածներ էր հասցնում Լիբանանին՝ Իրանին աջակցող «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարի շրջանակում։ Իսրայելական հարվածներից Լիբանանում շուրջ 2200 մարդ է զոհվել։

Չնայած պայմանավորվածությանը, Լիբանանից հայտնել են հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930