Մոսկվան և Բաքուն լուծել են AZAL-ի շուրջ վեճը և հանդես եկել համատեղ հայտարարությամբ
Ռուսաստանը և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի (Ադրբեջանի ավիաուղիներ) Embraer 190 ինքնաթիռի կործանման հարցը։ Ողբերգությունը լայն արձագանք էր գտել լրատվամիջոցներում՝ երկար ժամանակ մնալով ուշադրության կենտրոնում առաջատար պարբերականների և սոցցանցեր էջերում: Ավիավթարը տեղի էր ունեցել դեկտեմբերին 2024 թվականի դեկտեմբերին՝ Բաքվից Գրոզնի թռչելիս, Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։
Երեկ կողմերը հասել են համաձայնության, այդ թվում՝ փոխհատուցման և համատեղ հայտարարություն են տարածել։ Այս մասին հաղորդում են ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցները:
Ադրբեջանական ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի կործանումը հանգեցրել էր կոշտ պատասխան գործողությունների և ձերբակալությունների «փոխանակման» շղթայի: 2025 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները պահանջեցին դադարեցնել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության աշխատանքը, ֆորմալ պատճառներով փակվեց Ադրբեջանի մայրաքաղաքում գտնվող «Ռուսական տունը»:
Ռուս-ադրբեջանական դիվանագիտական ճգնաժամն ուղեկցվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում կոշտ հռետորաբանությամբ: Կողմերը հարաբերությունների կարգավորմանն անցել են 2025 թվականի հոկտեմբերին Դուշանբեում կայացած գագաթնաժողովի շրջանակներում պետությունների ղեկավարների հանդիպումից հետո, որտեղ առաջնորդները դեմ առ դեմ ձևաչափով կարողացել են քննարկել ինքնաթիռի հետ ողբերգության հարցը:
2026 թվականի ապրիլի 15-ին կողմերը վերջնականապես կարգավորեցին զոհված ինքնաթիռի փոխհատուցման հարցերը՝ հաստատելով դաշնակցային փոխգործակցությունը և բարիդրացիական հարաբերությունների ձգտումը։
Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունները երեկ համատեղ հայտարարություն են տարածել:



