ՌԴ ԴԽ կոﬕտեի անդամը ՀՀ ԱԺ-ում կքննարկի երկու երկրների խորհրդարանականների ﬕջև երկխոսության ընդլայնման հարցեր

«Դիալոգ» կազմակերպության հրավերով հոկտեմբերի 22-24-ը Հայաստան կայցելի ՌԴ Դաշնության Խորհրդի ﬕջազգային գործերի կոﬕտեի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, հայագետ Ռաֆաիլ Զինուրովը։

Ինչպես տեղեկացրին «Դիալոգ»-ից, Դաշնության խորհրդի անդամ Ռաֆաիլ Զինուրովը և «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Հայաստանի խորհրդարանում կքննարկվեն ՀՀ և ՌԴ խորհրդարանականների ﬕջև երկխոսության հետագա ընդլայնման հարցեր, հանրային դիվանագիտության գծով գիտական-վերլուծական ծրագրեր։

Ռուսաստանցի սենատորը և «Դիալոգ»-ի նախագահը ﬕ շարք հանդիպուﬓեր կանցկացնեն Հայաստանի գործընկեր կրթական և ակադեﬕական հաստատություններում։

Ազգությամբ բաշկիր քաղաքական գործիչը «Հայաստան. Հազարամյակների ուղի…» եռահատորյակի հեղինակն է։ Նա այդտեղ չափածո շարադրել է հայ ժողովրդի պատմությունը հնագույն ժամանակներից ﬕնչև ﬔր օրերը։

Տեսանյութեր

Լրահոս