Բաժիններ՝

Իսպանիայի կառավարությունն արտահերթ նիստում կհստակեցնի Կատալոնիայի ինքնավարությունը սահմանափակելու քայլերը

Իսպանիայի նախարարների խորհուրդն արտահերթ նիստում կհստակեցնի կատալոնական ճգնաժամը կարգավորելու գործողությունները: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Կառավարությունը, վերջապես, պետք է հստակեցնի, թե ինչ եղանակով է օգտագործվելու Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը հնարավորություն է տալիս սահմանափակել ավտոնոմ հասարակության ինքնավարությունը: Դրանից հետո հոդվածը կիրառելու հարցը կներկայացվի Սենատի հավանությանը:

Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը 1978թ. ընդունվելուց ի վեր ոչ մի անգամ չի կիրառվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031