
Մելանյա Թրամփը պատմության թանգարանին է փոխանցել երդմնակալության երեկոյի զգեստը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն Ամերիկայի պատմության ազգային թանգարանին է փոխանցել զգեստը, որով նա հուլիսի 20-ին պարել է ամուսնու`Դոնալդ Թրամփի հետ, վերջինիս երդմնակալության կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր երեկոյի ընթացքում:
Թանգարանի տնօրեն Ջոն Գրեյը հիշեցրել է, որ առաջին տիկինների զգեստների փոխանցման ավանդույթն արդեն 100 տարեկան է: «Առաջին զգեստը Սմիթսոնյան ինստիտուտին փոխանցել է Հելեն Թաֆթը»,- ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ասել է Գրեյը: Թաֆթն ԱՄՆ 27-րդ նախագահ Ուիլյամ Թաֆթի կինն էր, ով երկիրը գլխավորել է 1909-ից 1913 թվակականների ընթացքում:
Ներկա դրությամբ ԱՄՆ առաջին տիկինների հավաքածուն բաղկացած է 26 զգեստից և նրանց անձնական 160 իրերից: