«Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում էմբարգո չկա». ռուս փորձագետ

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրության կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշևից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է լինում, որ ԵՏՄ անդամ երկրները զենք են վաճառում նույն միության անդամ Հայաստանի հակառակորդ Ադրբեջանին։

Ի պատասխան՝ Արեշևն ասաց, որ այդ հարցին տարբեր ձևերով կարելի է մոտենալ. «Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում էմբարգո չկա։ ԵՏՄ անդամ երկրները կարող են ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ ցանկացած երկրի հետ։ Ցանկացած միությունում կողմերի հետաքրքրությունները չեն կարող ամբողջովին համընկնել։ Դա մենք տեսնում ենք ԵՏՄ-ում, նաև եվրոպական կազմակերպություններում։ Բավարար է նշել, թե ինչպիսի հարաբերություններ ունեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և Հունաստանը»։

Նրա խոսքով՝ Բելառուսի և Ղազախստանի հարաբերությունները Հայաստանի հետ ոչ միշտ են այսքան սառը եղել. «2000-ականներին, որքան ես եմ հիշում, Հայաստանի և Բելառուսի հարաբերությունները բավականին ջերմ էին, հետո իրավիճակը որոշակիորեն փոխվեց։ Ես կարծում եմ, որ այստեղ խոսքը պետք է նաև հայկական դիվանագիտության ավելի ակտիվ աշխատանքի մասին լինի»։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031