
Մյունխենում անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու

Մյունխենի պատմական կենտրոնից ոչ հեռու անհայտ անձը դանակով վիրավորել է մի քանի մարդու: Այդ մասին տեղեկացրել է բավարական մայրաքաղաքի ոստիկանությունը թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով:
«Նրա շարժառիթներն անհայտ են»,- ասված է ոստիկանության հայտարարության մեջ:
Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում չմոտենալ հրապարակին: «Խնդրանք բոլոր նրանց, ովքեր ապրում են ոչ հեռու, մնացեք տանը»,- նշել է ոստիկանությունը: Ներկա դրությամբ ոստիկանությունը փնտրում է հարձակվողին: Այլ մանրամասներ հայտնի չեն: Ինչպես գրում է Bild-ը, տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: