
«Շահ Դենիզ-1» նախագծի շրջանակում Վրաստան է արտահանվել 5.5 մլրդ խմ գազ, Թուրքիա` 41 մլրդ խմ գազ

Հարավկովկասյան «Շահ Դենիզ-1» նախագծի շրջանակում Վրաստան է արտահանվել ընդհանուր առմամբ 5.5 մլրդ խմ գազ, Թուրքիա` 41 մլրդ խմ գազ:
Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի փոխնախագահ Խոշբյաթ Յուսիֆզադեն Էներգետիկայի էկոնոմիկայի միջազգային ասոցիացիայի (IAEE) Եվրասիական առաջին համաժողովի շրջանակներում:
Նրա խոսքով` ներկայումս տվյալ գազատարով Վրաստան է արտահանվում օրական 1.6 մլն խմ գազ, Թուրքիա` 16.8 մլն խմ գազ: