Գրենլանդիայում կանխվել է ԱՄՆ դրոշը բարձրացնելու փորձը
Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում մի տղամարդ փորձել է բարձրացնել ԱՄՆ դրոշը, սակայն անցորդները կանգնեցրել են նրան, նախքան նա կհասցներ դա անել։ Այս մասին հայտնել է դանիական TV2 հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։
«Մի տղամարդ փորձել է բարձրացնել ԱՄՆ դրոշը Նուուկում։ Մարդիկ կանգնեցրել են չարագործին, նախքան նա կհասցներ բարձրացնել դրոշը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանությունն այժմ հետաքննություն է անցկացնում։
