Բաժիններ՝

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը գերազանցել է 50-ը

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավայի նահանգում փրկարարները 53 մարմին են դուրս բերել օրեր առաջ տեղի ունեցած սողանքի վայրից: Անձրևներն ու ոչ կայուն գրունտը մեծապես խոչընդոտում են որոնողական աշխատանքներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Միջադեպը տեղի էր ունեցել հունվարի 24-ին Բանդունգ Բարատ շրջանում, որտեղ սողանքի տակ էր մնացել է Պասիր Լանգու բնակավայրը:

Ողջ մնացածներին տեղավորել են ժամանակավոր կացարաններում: Դեռ կան տասնյակ անհետ կորածներ, որոնց որոնողական աշխատանքները շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031