«ՕՐՕ-ն Սամվել Բաբայանի ձերբակալությունից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել». Խոսրով Հարությունյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ձերբակալությունից քաղաքական դիվիդենտներ է փորձում շահել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

«Բոլոր հարցումերը ցույց են տալիս, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն այն ուժը չէ, որի շնչառությունն իշխանությունները զգան իրենց թիկունքում: Ես չեմ կարծում, որ այն, ինչ տեղի է ունենում, աղերս ունի այդ դաշինքի հետ, թեև դաշինքն ակնհայտորեն փորձում է այն վերագրել իրեն ու հավելյալ քաղաքական դիվիդենտներ շահել», – ասաց պատգամավորը:

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ թեև ինքը չգիտի, թե որքանով Սամվել Բաբայանն առնչություն ունի հարուցված քրեական  գործի հետ, սակայն հավելեց, որ զենիթահրթիռային համալիրըն անօրինական ճանապարհով Հայաստան բերելը լուրջ մտահոգության առիթ է տալիս:

«Ենթադրել, որ այն մտնում է Հայաստան, որպեսզի ծառայի մեր զինված ուժերին, նույնիսկ ծայրահեղ վառ երևակայության արդյունքում անհնար է, որովհետև դա կարվեր շատ օրինական ճանապարհով: Որքանո՞վ են այդ անձինք կապված այս գործին, նախաքննությունը ցույց կտա», – ասաց նա:

Նա չբացառեց, որ ընտրություններից հետո կարող են ակտիվ հետընտրական զարգացումներ լինել, սակայն դրանք պայմանավորված կլինեն ոչ թե ընտրակեղծիքներով, ինչի հնարավորությունն Ընտրական նոր օրենսգիրքը բացառում է, այլ նրանով, որ ընդդիմությունը կփորձի իր ձախողումը ծածկել ընտրակեղծիքների ներքո:

«Մեր ընդդիմությունը, ցավոք, երբեմն չի ընդունում, որ կարող է իր պարտությունը պայմանավորված լինել իր քաղաքական տկարությամբ և նվազ կարողություններով»,-նշեց Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031