«Որևէ առանձնահատուկ գաղտնի դավադրություն չի կատարվում». Արմեն Ռուստամյան
Շիրակի մարզպետի փոփոխությունը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նորմալ է համարում:
«Երբևէ պետք է փոխվեր: Այս փուլում է կատարվել, առանձնահատուկ բան չկա: Ժամանակի ընտրությունը… որևէ առանձնահատուկ գաղտնի դավադրություն չի կատարվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց նա` մեկնաբանելով իրենց որոշումը փոխել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին:
Հարցին` մարզպետի աշխատանքից դժգոհ են եղե՞լ, Ռուստամյանը պատասխանեց.
«Եթե մարդիկ նշանակվում են, չի նշանակում, որ անընդհատ պետք է այդ պաշտոնին լինեն: Պետք է մի օր փոխվեն: Ամեն պաշտոնյա, մեր պաշտոնյաները դա գիտեն, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի և ստեղծված իրավիճակում կուսակցությունը կարող է որոշել, որ մեկ այս տեղ այդ անձը պետք է աշխատի և մեկ այլ տեղում աշխատող անձը պետք է ադ տեղում աշխատի: Որևէ արտառոց բան չի կատարվել»: