Բաժիններ՝

ԵԱՏՄ-ն կարող է միասնական տեղեկատվական համակարգ ստեղծել արտադրանքի անօրինական ներկրման դեմ. «Իզվեստիա»

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) պլանավորում է ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, որը թույլ կտա ավելի արդյունավետ պայքարել արտադրանքի անօրինական ներկրման դեմ: Այս մասին «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում հայտնել է Համապետական մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը:

«ԵԱՏՄ-ի մասշտաբներով խնդիրը հնարավոր է լուծել, եթե մենք տեսնենք գործընկեր երկրների հայտարարագրման փաստաթղթերի, այդ թվում՝ մաքսային արժեքի վերաբերյալ փաստաթղթերի ամբողջ զանգվածը: Մենք ունենք տեղեկատվության փոխանակություն, բայց որոշ խմբերի վերաբերյալ տվյալների պահոցների մուտք առայժմ չկա: Ամենայն հավանականությամբ, Եվրասիական տնտեսական հանձաժողովի հովանու ներքո կստեղծվի միասնական տեղեկատվական համակարգ, եւ այդ ժամանակ ամեն ինչ բավականաչափ թափանցիկ կդառնա: Այդ հարցն այժմ քննարկվում է»,- թերթին հայտարարել է Բուլավինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս