Քաթարը Իրանի և Թուրքիայի հետ բանակցություններ է վարում պարենամթերքի և ջրի մատակարարումների շուրջ
Քաթարի իշխանությունները Իրանի եւ Թուրքիայի հետ բանակցություններ են վարում պարենամթերքի եւ ջրի մատակարարումների շուրջ Պարսից ծոցի պետությունների կողմից սահմանված պարենային արգելքի պատճառով, պետություններ որոնք Դոհային մեղադրել են ահաբեկչությանն աջակցելու մեջ եւ նրա հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Ավելի վաղ Իրանի՝ Գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման ասոցիացիայի ղեկավար Ռեզա Նուրանին հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է ամեն տեսակ պարենամթերք արտահանել Քատար:
«Մենք բանակցություններ ենք վարում Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների հետ»,-գործակալությանը հայտնել է աղբյուրը: Նրա խոսքով՝ մատակարարումները կիրականացվեն Qatar Airways ազգային ավիաընկերության բեռնատար չվերթերով:
Դրա հետ մեկտեղ, աղբուրի գնահատմամբ, Քաթարում հացահատիկի պաշարները կբավականացնեն եւս չորս շաբաթ, իսկ իշխանություններն սննդամթերքի «զգալի ռազմավարական» պաշար են նախապատրաստել Դոհայում:
Ավելի վաղ շուկայի աղբյուրները Reuters գործակալությանը հայտնել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան դադարեցրել են շաքարի արտահանումը Քաթար: Գործակալության տվյալներով՝ Քաթարը խիստ կախված էԷ այս երկրներից շաքարի մատակարարումներից, ընդամենը տարեկան 100 հազար տոննայից փոքր-ինչ պակաս շաքար է ներմուծվում:
Շաքարի պահանջարկը հատկապես բարձր է Ռամադանի պահքի ամսում:
Ավելի վաղ Եգիպտոսի «Յոում7» նորությունների պորտալը, վկայակոչելով ականատեսների տեղեկությունները, հայտնել է, որ Քաթարի բնակիչները հունիսի 5-ին շտապ կարգով սննդամթերք եւ ջուր էին գնում: Պորտալի տվյալների համաձայն, խանութների դարակներն ակնթարթորեն դատարկվել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանների փակման վերաբերյալ նորություններից հետո, որի տարածքով պարենամթերքի մեծ հոսք էր անցնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: