![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը և ԱՄՆ-ն աշխատում են Լավրովի և Քերիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/lavrov-qeri.jpg)
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։
«Ես դեռ ոչինչ չեմ կարող հաստատել։ Ամեն ինչ ընթացքի մեջ է»,- հայտարարել է Կիսլյակը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հոկտեմբերի 15-ին տեղի կունենա Լավրովի և Քերիի հանդիպումը։
Ավելի վաղ նման հանդիպման հնարավորության մասին հայտարարել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է RIA Novosti-ն։