«Չհամարձակվեք հրամայել մեզ». Արսեն Ավակովը՝ Ֆրանսուա Օլանդին
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը վրդովվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Դոնբասում ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարություններից։
«Ձեր առաջարկություններն ու Դոնբասում պատերազմի կարգավորման մեկնաբանություններն անընդունելի ու վրդովվեցուցիչ են ցանկացած իսկական ուկրաինացու համար։ Պուտինին զիջելով Ուկրաինան՝ դուք կկորցնեք Եվրոպան, կկորցնեք սեփական ազատությունը։ Մի՛ մխիթարեք ձեզ պատրանքներով՝ ստեղծեք ազատ մարդկանց իսկական հակապուտինյան ժողովրդավարական ճակատ և մի՛ խաղաղեցրեք ագրեսորին»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում։
«Եվ ես ասում եմ Ձեզ, պարո՛ն Օլանդ, չհամարձակվեք հրամայել մեզ հանձնել Ուկրաինայի տարածքներն ու մեր քաղաքացիների միլիոնավոր կյանքերը ռուտինյան ռեժիմին, քանի որ ձեզ այդպես հարմար է թվում»,- հայտարարել է Ավակովը։
Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Դոնբասում անհրաժեշտ է նախ՝ անցկացնել տեղական ընտրություններ, ապա նոր միայն Ուկրաինան պետք է վերադարձնի իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը։