Բաժիններ՝

Դմիտրի Պեսկովը կարող է դառնալ Պուտինի նոր օգնականը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին։

Պարբերականը գրում է, որ կապված այն բանի հետ, որ Յուրի Ուշակովը մարտին կդառնա 70 տարեկան, նա կհեռանա նախագահի վարչակազմից և հավանաբար դեսպան կնշանակվի եվրոպական որևէ երկրում։ Ուշակովի պաշտոնաթողության հարցը պետք է լուծվի մինչև 2017թ. մարտը։

Բացի Դմիտրի Պեսկովից՝ «Կոմերսանտը» թվարկում է նաև Ուշակովի պաշտոնի այլ թեկնածուների անուններ։ Նրանց թվում են Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը և ՌԴ ԱԳՆ մի շարք աշխատակիցներ։

«Պաշտոնը չափազանց կարևոր է, ընտրությունը կլինի շատ մանրակրկիտ»,- պարբերականին հայտնել է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս