![](/banners/BeFunky-design.jpg)
Դուբայում սկսվել է աշխարհում ամենաբարձր երկնաքերի շինարարությունը
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/դւբաը.jpg)
Դուբայում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է The Tower («Աշտարակ») շենքի կառուցումը: Շինարարության ավարտից հետո աշտարակը 100 մետրով կգերազանցի Դուբայի «Բուրջ-Խալիֆ» 828-մետրանոց երկնաքերի բարձրությունը, որն ունի աշխարհի ամենաբարձր կառույցի կարգավիճակը: Այդ մասին հայտնել է Khaleej Times-ը:
Emaar Properties ընկերության՝ նախագծի ներդրողի աշխատողները շինհրապարակ են դուրս են եկել Դուբայ-Քրիկ Հարբորի շրջանում, որտեղ գտնվելու է 928-մետրանոց «Աշտարակը»: Շինարարության մեկնարկի արարողությանը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ ալ Մաքթումը:
Երկնաքերի կառուցման արժեքը կկազմի 3,67 միլիարդ դիրհամ կամ շուրջ 1 միլիարդ դոլար: Նախագծի իրագործման հետ կապված բոլոր աշխատանքները պլանավորվում է ավարտել մինչեւ ԷՔՍՊՕ-2020 Համաշխարհային ցուցահանդեսի սկսվելը, որն անցկացվելու է Դուբայում: